Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թումանյանի լուսանկարների հետահայաց ցուցադրություն

Թումանյանի լուսանկարների հետահայաց ցուցադրություն
12.09.2019 | 23:03

Հովհաննես Թումանյանի թանգարանը և 1-ին միջազգային ֆոտոփառատոնը կազմակերպել են Թումանյանի լուսանկարների հետահայաց ցուցադրություն: 50 տարի առաջ «Արմենպրես» լրատվական գործակալության ցուցահանդես էր կազմակերպել Թումանյանի 100-ամյակին նվիրված, և այժմ ցուցահանդեսում ներկայացվում են «Արմենպրեսի» արխիվային բացառիկ նյութերը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի արխիվում պահվող ապակե նեգատիվների նմուշները:

Թումանյանը ոչ միայն սիրում էր լուսանկարել, այլև լուսանկարվել Լուսանկարում էր իրեն և իր երեխաներին: Գրողի Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին։ ՈՒնեցել է երեք լուսանկարչական սարք, որոնցից ոչ մեկը, ցավոք չի պահպանվել։ Թումանյանը լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, «Վերնատան» հավաքույթները, գեղեցիկ տեսարաններ, որոնք երևում էին բնակարանի պատուհանից և պատշգամբից։ Անգամ լուսանկարվելուց առաջ հատուկ հագնվում էր: Ավագ որդին՝ Մուշեղը, լուսանկարում էր հայրիկին՝ ընկերների հետ։ Լուսանկարչական սարքի հնարավորություններն օգտագործելով՝ Թումանյանն արեց առաջին ինքնանկարը՝ selfie։


Լուսանկարները պահպանվել են ընտանիքի արխիվում:
Թումանյանը սիրում էր հետևել տեխնիկայի նորություններին: Դրա վառ ապացույցներն են լուսանկարչական ապարատները և հեռախոսը: Երբ Թիֆլիսում անցկացվում է առաջին հեռախոսի գիծը, Թումանյանը ձեռք է բերում առաջին հեռախոսը: Սակայն այնքան են զանգում նրան, զայրանում է և ազատվում հեռախոսից: Նա նախընտրում էր կենդանի շփումը:


«Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպել են Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանը և ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը: Նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաև Թբիլիսիում՝Թումանյանի վերջին տանը, որը Թումանյանի և Կոմիտասի ամենասիրելի հավաքատեղին էր:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ